‘«Արսենալը» կդառնա աշխարհի հինգ ամենաշահութաբեր ակումբներից մեկը’

611

Լոնդոնի «Արսենալի» գործադիր տնօրեն Ւվան Գազիդիսը պատմել է այն մասին, որ ակումբին մեծ ապագա է սպասվում:

«Մոտակա երկու-երեք տարիների համար մենք հիանալի տնտեսական հիմք ենք դրել, ինչը թույլ կտա մրցակցի աշխարհի ցանկացած ակումբի հետ:

Մեր ռազմավարության առաջին փուլը նոր մարզադաշտի շինարարությունն էր, որտեղ մենք հիմա խաղում ենք: Դա թույլ տվեց մեզ մեծ քայլ անել դեպի առաջ:

Այժմ մեզ մնացել է որոշ կոմերցիոն գործարքներ ավարտել, որից հետո կկարողանանք երկրորդ համարժեք քայլը կատարել:

Սա «Արսենալին» թույլ կտա դառնալ աշխարհի հինգ ամենաշահութաբեր ակումբներից մեկը»,- Գազիդիսի խոսքն է մեջբերում BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ձեւաթուղթը հանձնեցին. 48 ստորագրություն’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյան. «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին’