‘«Արսենալի» երկրպագուները հարձակվել են Սամիր Նասրիի վրա. Տեսանյութ’

771

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին «Արսենալի»  հետ հանդիպումից (2:0) հետո լոնդոնյան ակումբի երկրպագուների կողմից հարձակման է ենթարկվել:

Երբ «Արսենալի» նախկին խաղացողը լքել է «Էմիրեյթս» մարզադաշտը, մի քանի պատանի նրա հասցեին վանկարկել են «դավաճան»:

Այնուհետեւ երկրպագուներից մեկը բռնել է Նասրիի օձիքը: Այդ ժամանակ իրավիճակին միջամտել է «Արսենալի» հարձակվող Մարուան Շամախը եւ Նասրիին ետ քաշել բարկացած երկրպագուներից:

«Հնարավոր է, սա Շամախի կարիերայի ընթացքում լավագույն բանն էր, որ նա արել է»,- մեկնաբանել է «Արսենալի» երկրպագուներից մեկը, որը դարձել էր այս միջադեպի ականատեսը, հաղորդում է Thesun.co.uk-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայում նույնասեռական ամուսնությունների դեմ զանգվածային ցույցեր են անցել (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի փախստականների կեցության ծախսերը Թուրքիային 360 միլիոն դոլար են արժեցել’