‘Ֆրանսիայում նույնասեռական ամուսնությունների դեմ զանգվածային ցույցեր են անցել (ֆոտոշարք)’

902

Նախօրեին Փարիզում և Ֆրանսիայի մի շարք այլ խոշոր քաղաքներում  նույնասեռական ամուսնությունների օրինականացման դեմ զանգվածային բողոքի ցույցեր են անցել:

Հունվարի 14-ին Ելիսեյան դաշտերը լեփ-լեցուն էին ցուցարարներով: Կազմակերպիչների գնահատմամբ՝ բողոքի քայլերթը շուրջ  800 հազար մասնակից է ունեցել: Սակայն ոստիկանության հավաստիացմամբ՝ միջոցառմանը առավելագույնը 350 հազար քաղաքացի է մասնակցել:

Հիշեցնենք, որ նույնասեռական ընտանիքների գրանցման օրինականացումը Ֆրանսուա Օլանդի նախընտրական ծրագրի առանցքային կետերից է եղել:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայում մեկնարկել է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվողների դատավարությունը’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալի» երկրպագուները հարձակվել են Սամիր Նասրիի վրա. Տեսանյութ’