‘Արսեն Վենգեր. Բեքհեմը ֆանտաստիկ խաղացող է’

587

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է թիմի հիմնական կազմում Դեւիդ Բեքհեմի մարզումներին:

«Բեքհեմը ֆանտաստիկ խաղացող է: Դա պատճառներից մեկն էր, որ ես նրան թույլ տվեցի մարզվել մեր հետ: Նա մարզաբազա է գալիս վաղ առավոտյան եւ միշտ լիարժեք մարզում է անցկացնում:

Երիտասարդ անգլիացի խաղացողները լսում են նրա խորհուրդները, իսկ նա միշտ պատրաստ է օգտակար խորհուրդներ տալ:

Դեւիդը բարձրակարգ խաղացող է, իր կարիերայի ընթացքում նա շատ բանի է հասել: Պատճառն այն է, որ նա սիրում է ֆուտբոլը: Նա հիանալի օրինակ է բոլորի համար»,- Վենգերի խոսքն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘ՄԱԳԱՏԷ-ն հերքել է Իրանի միջուկային գործարաններից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի մասին լուրերը’
Հաջորդ հոդվածը‘Ո՞վ է ՀՀԿ-ի քննադատության հասցեատերը’