‘Արքայի վերադարձը’

1309

Առանց Պեպի և առանց Վիլանովայի, ով իրեն ճանաչում էր 12 տարեկանից: «Բավարիայից» ստացած ապտակը հիշողության մեջ Մեսսին այս մրցաշրջանը, որը շատերը համարում են նրա «կյանքի մրցաշրջանը»՝ սկսեց բազմաթիվ կասկածներով: Նրա ստացած վնասվածքներից օգտվելով մի պորտուգալացի, գոլային ավելի բարձր ցուցանիշներ գրանցեց, իսկ իր հարազատ թիմը որոշեց որ կարիք կա ևս մեկ աստղի և գնեց «նոր Պելեին»: Բարսան գլխավորեց իր համաքաղաքացի Տատա Մարտինոն, ով նախ համարձակվեց Լեոյին փոխարինել իսկ «սուպերկլասիկոյի» ժամանակ որոշեց նրան վերադարձնել 22 տարեկանում լքած աջ եզրր: Եվ բայց այս ամենի փաստը որը շատերը հաշվի չեն առնում` Լեոն արդեն ծնող է:

Հերթական մկանային վնասվածքը, որի պատճառով Լեոն ստիպված էր լինելու բացակայել 2 ամիս, թվաց որ կարող է վերածվել 26 ամյա ֆուտբոլիստի կարիերայի շրջադարձային կետի:

Տատայի Բարսան այդպես էլ հիմնովին չի գտնում իր խաղը, Նեյմարի խաղով էլ ավելի շատ երկրպագուներ են սկսում հիանալ, Ալեքսիսն ու Պեդրոն ազատություն ստանալով և ավելի մեծ պատասխանատվություն զգալով հասնում են իրենց ֆուտբոլային կարիերայի լավագույն մարզավիճակին: Այս ամենը վերջին երկու ամիսների ընթացքում սկսեցին ծածկել Մեսսիի վերջին տարիների մենիշխանությունը: Բացի դա սկսվեց ահռելի մեծ մադրիդյան արշավ ընդդեմ Մեսսիի, որի ընթացքում Marca-ն և AS-ը սկսեցին պնդել որ Լեոն նախանձում է Ռոնալդուի նոր աշխատավարձին և պահանջում է սեփական աշխատավարձի բարձրացում, դրան գումարվեց նաև El Mundo-ի տեղեկատվությունը այն մասին որ խաղացողի հայրը կասկածվում է թմրանյութերի ապօրինի շրջանառությունից ստացած գումարների լվացման մեջ: Իսկ արջևում «Մունդիալ» 2014-ն է,  որտեղ միայն հաղթանակը թույլ կտա Մեսսիին դասվել անմահների շարքին:

Եվ ահա հայրենիք մեկնելուց հետո որտեղ նա մարզվում էր Տատայի օգնական Պաուլոռոսոյի հետ, մարզումների ընթացքում կրելով ազգային հավաքականի սպորտային համազգեստը այլ ոչ թե Բարսայի, ինչը ավելի էր խորացնում Մեսսի — Բարսա բաժանման վտանգը, նիհարելով 5 կգ Լեոն տոներից հետո վերադարձավ Կատալոնիայի մայրաքաղաք, որպեսզի վերսկսի իր կարիերայի մրցաշրջանը, որտեղ նա պետք է նվաճի «Մունդիալը» և վերադարձնի «Ոսկե գնդակը» (եթե հավատանք բուքմեյկերների առաջարկած խաղադրույքներին և մի քանի ներքին ինֆորմացիաների տիրապետող լրատվամիջոցների 2013-ի «Ոսկե գնդակը» արդեն Ռոնալդուինն է):

Մինչ «Խետաֆեի» հետ Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի հանդիպումը, որը աննկատ կլիներ եթե չլիներ Լեոյի գործոնը, Տատա Մարտինոն նախախաղային մամլո ասուլիսում հայտարարեց՝ «Մեսսիի հայացքում տեսնում եմ մարդասպանի արտացոլանք»:

«Խետաֆեի» հետ խաղը ինչպես և ֆուտբոլի պատմությունը բաժանվեց երկու մասի՝ Մեսսիից առաջ և Մեսսիից հետո: Մինչ Լեոյի խաղադաշտ դուրս գալը վերջապես լավ հանդիպում էր անկացնում Ինյեստան, և շարունակում էին լավ աշխատել Ալեքսիսն ու Պեդրոն: Մեսսիի խաղադաշտում հայտնվելուց առաջ բոլորը սկսեցին կաշկանդվել: Վնասվածքից հետո Լոեյի գնդակին առաջին դիպումները նման չէին «մարդասպանի հայացք ունեցող» խաղացողի խաղի: Ավելի շուտ դրանք «մահվանից վախեցող պատանի» աչէեր  էին («Մունդիալից» առաջ ստացած վնասվածքը իրոք ունակ է կոտրել Մեսսիին):

Մինչ «դուբլ» ձևակերպելը արգենտինացին հասցրեց կատարել 3 հաջողված սրող փոխանցում և 4 հաջողված անցում՝ ավելին քան յուրաքանչյուր Բարսայի այլ խաղացող ամբողջ խաղի ընթացքում:

Մոնտոյայի և երկրորդ գոլի դեպքում «Խետաֆեի» պաշտպանների նվիրած գոլերը Մեսսիի դեմքին վերադարձրին ժպիտը, որը նրան կօգնի հաղթահարել այս ճգնաժամային տարին:

Առջևում ներքին առաջնության կենտրոնական հանդիպումն է Սիմեոնեի «մարդասպանների» դեմ, փետրվարին էլ «Մանչեստեր Սիթիի» դեմ դիմակայությունը ՉԼ-ում, որտեղ հաղթանակը կարող է Բարսային վերադարձնել ՉԼ-ի գլխավոր ֆավորիտի, իսկ ամռանը Բրազիլիայի ԱԱ-ն որից հետո մենք ամեն դեպքում այլ Մեսսի կտեսնենք:

 

Նախորդ հոդվածը‘«Ալլահն ինձ նրա համար չի ստեղծել, որ մահապարտ դառնամ»’
Հաջորդ հոդվածը‘2013-ին Հայաստանում սպառողական շուկայում գնաճը կազմել է 5,6 տոկոս’