‘2013-ին Հայաստանում սպառողական շուկայում գնաճը կազմել է 5,6 տոկոս’

1282

Հայաստանի սպառողական շուկայում, ըստ պաշտոնական տվյալների, 2013 թվականի դեկտեմբերին գնաճը կազմել է 1.1%, ինչը պայմանավորված է եղել պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը)` 2.1 % թանկացումով: ԱՎԾ տվյալներով, ծառայությունների սակագները դեկտեմբերին նվազել են 0,2 %, իսկ ոչ պարենային ապրանքների գները հաշվետու ամսում չեն փոփոխվել: Ըստ վիճակագրության, 2013 թվականին գնաճը կազմել է 5.6 %, 2012 թվականին` 5.8 %: Մասնավորապես, 2013 թվականին պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) աճել են 4%, ոչ պարենային ապրանքներինը` 3.5 %, իսկ ծառայությունների սակագները` 9,7%: 2012 թվականի համեմատ այս ցուցանիշները համապատասխանաբար աճել են 5,8%, 4.6 % և 6.4 %: Հիշեցնենք, որ սրանք ընդամենը պաշտոնական թվեր են: 

Նախորդ հոդվածը‘Արքայի վերադարձը’
Հաջորդ հոդվածը‘Փոխատեղումներ «Ժառանգությունում». Ո՞վ եւ ի՞նչ կմնա խմբակցությունից’