‘«Բարսելոնայի» հերթական պատմական ցուցանիշը. Տեսանյութ’

655

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում, կատալոնյան դերբիում «Բարսելոնան» 4:0 հաշվով հաղթելով «Էսպանյոլին», կրկնեց 70 տարվա ռեկորդը:

Կատալոնացիները Իսպանիայի առաջնությունում գոլ են խփում արդեն 36 խաղ անընդմեջ: Վերջին անգամ նման ցուցանիշ գրանցվել է 1940-ականներին, երբ «Բարսելոնան» 1942/43 մրցաշրջանի 9-րդ տուրից մինչեւ 1943/44 մրցաշրջանի 18-րդ տուրը 106 գոլ էր խփել՝ աչքի ընկնելով այդ ժամանակահատվածի բոլոր հանդիպումներում:

Վերջին անգամ «Բարսելոնան» խաղադաշտից առանց գոլի հեռացել է 2012 թվականի հունվարի 29-ին՝ «Վիլյառեալի» հետ խաղում:

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով հարյուրավոր մարդիկ անհայտ կորել են’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի աղջիկները ինտերնետից օգտվելու համար քնաբեր են ավելացրել ծնողների խմիչքին’