‘Բաց է Սելիմի լեռնանցքը’

1078

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը: Դժվարանցանելի է Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը: Սելիմի լեռնանցքը բաց է: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘Սերգեյ Լավրովը մամլո ասուլիսում ամփոփել է իր ղեկավարած գերատեսչության 2012 թ. աշխատանքի արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Բալասանյանի ճակատա–«գիրը»’