‘Բելգիայում արգելվել է ձնագնդիկ խաղալ’

767

Բելգիայում տուգանք է սահմանվել ձնագնդիկներ նետելու համար: Նոր որոշումը գործելու է Ֆլանդրիայի շրջանի մի քանի համայնքներում:

Հաստատված կարգը խախտելու դեպքում «չարագործը» ստիպված կլինի նվազագույնը 100 եվրո տուգանք վճարել պետությանը, հայտնում է rosbalt.ru-ն՝ վկյակոչելով բելգիական լրատվամիջոցները: Օրենքի պահպանմանը հետևելու է ոստիկանությունը:

Տեղական կառավարման մարմիններն այս ձմեռային զվարճանքը համեմատել են քարեր նետելու հետ և այդ իսկ պատճառով որոշել են պայքարել դրա դեմ:

Իսկ Գերմանիայում ծնողներին պատժելու են երեխաներին «գրպանի փող» չտալու համար: Երեխաների և երիտասարդների հարցերով վարչության որոշմամբ՝ 15-ամյա յուրաքանչյուր դեռահաս պետք է ամեն շաբաթ 25-30 եվրո ստանա ծնողներից: Այս չափանիշը խախտվելու դեպքում երեխան կարող է բողոքել համապատասխան ատյաններին:

Նախորդ հոդվածը‘Սկսվել է ռուսաստանցիների տահանումը Սիրիայից’
Հաջորդ հոդվածը‘Ռումինիայում ձերբակալել են Ռոտերդամի պատկերասրահից կատարված գողության կասկածյալներին:’