‘Սկսվել է ռուսաստանցիների տահանումը Սիրիայից’

737

Ռուսաստանցիների առաջին խումբը, որ որոշել է հեռանալ Սիրիայից, հատել է սիրիա-լիբանանյան սահմանը, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդել է РИА Новости-ն: Դամասկոսում, Հալեպում, Համայում և Հոմսում բնակվող մոտավորապես 50 ռուսաստանցիներ երեք ավտոբուսներով  և Սիրիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների ուղեկցությամբ անցել են Լիբանան: Բեյրութից նրանք Մոսկվա կթռչեն ռուսաստանյան ԱԻՆ-ի ինքնաթիռներով: Մեկնողների թվում կան  ռուս կանայք, ովքեր ամուսնացած են սիրիացիների հետ, ինչպես նաև՝ նրանց երեխաներն ու ամուսինները, որոնք Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել: Ընդհանուր առմամբ՝ Սիրիայում Ռուսաստանի հյուպատոսարանում հաշվառման  մեջ է գրեթե 8 հազար մարդ: Սակայն դիվանագետների տվյալներով՝ բացի դրանից՝ այդ երկրում ապրում են  ևս, մոտավորապես, 25 հազար ռուսաստանցիներ, ովքեր ամուսնացած են սիրիացիների հետ:

2012 թ. դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նախապատրաստվում է Սիրիայից իր քաղաքացիների տարհանմանը: Այսօր Լիբանանի մայրաքաղաք է մեկնել ԱԻՆ-ի երկու ինքնաթիռ, որոնք պետք է տեղափոխեն Ռուսաստանի քաղաքացիներին: 

Նախորդ հոդվածը‘Բրիտանացի դեսպանի տարօրինակ մեկնաբանությունը ՀՀ քաղաքական գործընթացների վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Բելգիայում արգելվել է ձնագնդիկ խաղալ’