‘Բենգազիի ամերիկյան հյուպատոսարանը ենթարկվել է հարձակման’

783

Լիբիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Բենգազիի ամերիկյան հյուպատոսարանը ենթարկվել է հարձակման: Ականատեսների վկայությամբ՝ անհայտ անձինք գրոհել են շենքը և հրկիզել այն:

Հարձակման արդյունքում զոհվել է դիվանագիտական առաքելության մեկ աշխատակից, հաղորդում են երկրի ներքին գործոց նախարարությունից: Դիվանագիտական ներկայացուցչության ևս մի քանի աշխատակիցներ վնասվածքներ են ստացել: Այս պահին վիրավորներին փորձում են տեղափոխել հիվանդանոց, նշում է <Ինտերֆաքսը>: Մյուս դիվանագետները տարհանվել են, և նրանց վտանգ չի սպառնում, հայտարարում են լիբիական իշխանությունները:

 ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հաստատել է դիվանագիտական առաքելության վրա հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը: Հարձակման հնարավոր առիթը կարող է լինել ամերիկյան հեռուստատեսության եթերում Մուհամեդ մարգարեին իբր վարկաբեկող ֆիլմի ցուցադրությունը: Այս ֆիլմն արդեն զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել Եգիպտոսում, որտեղ կատաղած ամբոխը ներխուժել է Կահիրեում ԱՄՆ դեսպանատան տարածք և պոկել ամերիկյան դրոշը:

Նախորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով առաջին դատական նիստի ժամանակ պիկետ կկազմակերպվի’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր ավիավթար Ռուսաստանում’