‘Խոշոր ավիավթար Ռուսաստանում’

1188

Կամչատկայում խոշոր ավիավթարի հետևանքով 10 մարդ է զոհվել: Սեմտեմբերի 13-ը Կամչատկայում հայտարարված է սգի օր:

Պետրոպավլովսկ-Կամչատսկիից Պալանա ուղևորվող օդանավը վայրէջքից րոպեներ առաջ անհետացել է տեսադաշտից:  Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Պալանայից քիչ հեռու: Ինչպես տեղեկացնում է iLur.am-ը, հղում կատարելով lenta.ru-ին՝ օդանավում գտնվող 14 ուղևորներից 10-ը տեղում զոհվել են, այդ թվում՝ մեկ երեխա և անձնակազմի անդամներ Վյաչեսլավ Շպակն ու Վլադիմիր Դանչենկոն:

Զոհվածների ընտանիքներին և տուժածներին կվճարվի փոխհատուցում՝ մոտավորապես 200 հազար ռուբլու չափով:

Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС 

Նախորդ հոդվածը‘Բենգազիի ամերիկյան հյուպատոսարանը ենթարկվել է հարձակման’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանների նկատմամբ քրգործ է հարուցվել ‘