‘Բժիշկները պաշտոնապես հաստատել են Ռոբին Ուիլյամսի ինքնասպանության վարկածը’

1185

Բժիշկները պաշտոնապես հաստատել են, որ ամերիկյան դերասան Ռոբին Ուիլյամսը ինքնասպան է եղել, տեղեկացնում է Associated Press-ը: Դատաբժշկական փորձագետների տվյալներով, ինքնասպանության պահին Ուիլյամսի օրգանիզմում ալկոհոլ կամ թմրանյութ չի եղել:

63-ամյա Ուիլյամսին Կալիֆորնիայի իր տան մեջ խեղդամահ արված են գտել: Դերասանի կնոջ՝ Սյուզեն Շնայդերի խոսքով, նա տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ: Այդ փաստը Ուիլյամսին խորը ընկճախտի մեջ է գցել: Ինքնասպանությունից առաջ նա փորձել է դուս գալ այդ հոգեվիճակից: «Օսկարի» եւ «Ոսկե գլոբուսի» հնգակի դափնեկիր Ուիլյամսը ծնվել է Չիկագոյում 1951-ին: Նա հռչակ է ձեռք բերել «Բարի լույս, Վիետնամ», «Խելոք Ուիլ Հանթինգը», «Միսիս Սաութֆայր», «Ջումանջի» եւ այլ ֆիլմերում իր խաղով: 

Նախորդ հոդվածը‘Բիգ-Բենը կվերածվի «լուսային հուշահամալիրի»՝ ի հիշատակ Առաջին աշխարհամարտի զոհերի’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի նոր դեսպանը ժամանել է Երեւան ‘