Բլինքենը Ուկրաինան քննարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

261

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Ուկրաինայի իրավիճակին առնչվող հարցեր, հաղորդել է ամերիկյան պետքարտուղարությունը։

«Նրանք քննարկել են գլխավոր քարտուղարի ապրիլյան այցերը Կիև և Մոսկվա, մտահոգություն են հայտնել պատերազմի հրահրած հումանիտար ճգնաժամի կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Բլինքենը բարձրացրել է Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ գործողության» «ավերիչ» հետևանքների հարցը սննդամթերքի գլոբալ անվտանգությանը։

Կողմերը քննարկել են նաև Սիրիայում մարդասիրական օգնության հասանելիությունն ընդլայնելու խնդիրները։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՆԱՏՕ-ն Ֆինլանդիային և Շվեդիային է թողել դաշինքի ուժերն իրենց տարածք թողնելու ընտրությունը
Հաջորդ հոդվածըՀյուսիսային Կորեան հայտարարել է «տենդով» բռնված ևս 263 հազար հոգու մասին