ՆԱՏՕ-ն Ֆինլանդիային և Շվեդիային է թողել դաշինքի ուժերն իրենց տարածք թողնելու ընտրությունը

457

ՆԱՏՕ-ն դաշինքի մասնակիցներին չի պարտադրում իրենց մոտ տեղակայել իր զինվորականներին, յուրաքանչյուր պետություն այդ հարցն ինքնուրույն է որոշում, մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերը։

«ՆԱՏՕ-ն կազմված է 30 ինքնիշխան պետություններից, և յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում՝ ուզո՞ւմ է իր տարածքում ավելի շատ զինվորականներ տեսնել»,- ասել է Բաուերը։

Եթե Շվեդիան և Ֆինլանդիան իսկապես դառնան ՆԱՏՕ-ի անդամ, դաշինքը նրանց հետ էլ կքննարկի՝ ուզո՞ւմ են դաշինքի ուժեր տեղակայել իրենց տարածքներում, թե՞ ոչ, հավելել է նա։

Չորեքշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը Բրյուսելում Ֆինլանդիայի  և Շվեդիայի մշտական ներկայացուցիչներ Կլաուս Կորհոնենից և Ակսել Բեռնհոֆից ստացել է դաշինքին անդամակցելու դիմումները։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԳլխավոր դատախազները՝ ի պաշտպանություն ուկրաինացի գործընկերոջ
Հաջորդ հոդվածըԲլինքենը Ուկրաինան քննարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ