‘ԲՀԿ-ն չի կարող որեւէ կերպ մասնակից լինել մի համաձայնագրի վավերացմանը, որն ուղղակի հարված է ՀՀ ինքիշխանությանը. Տեսանյութ’

689

«Գրեթե չեմ կասկածում, որ կառավարությունը որեւէ ձեւով չի մասնակցել այս համաձայնագրի քննարկումներին. ռուսական կողմը պաշտպանելով իր երկրի տնտեսական, եւ քաղաքական շահերը՝ այս կառավարարությանը ուղղակի առաջարկել է իր շահերը պաշտպանող տեքստ եւ կառավարությունն ուղղակի ստորագրել է վասալային այս վեքսիլի տակ: Հայկական կողմի շահը որեւէ մեկ չի պաշտպանել»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշել է, որ ԲՀԿ-ն չի կարող որեւէ կերպ մասնակից լինել մի համաձայնագրի վավերացմանը, որն ուղղակի հարված է ՀՀ ինքիշխանությանը: «ԲՀԿ-ն չի մասնակցելու ո՛չ այս, ո՛չ էլ սրա հետ զուգորդված այլ համաձայնագրերի քվեարկությանը: Սթափվեք, պատասխանվատվության եք ենթարկվելու բոլորդ»,- հայտարարեց Զոհրաբյանը:  

Նախորդ հոդվածը‘Պատգամավոր. Մուրացկան չդառնալու համար հարակավոր է նորմալ աշխատել’
Հաջորդ հոդվածը‘Մինասյանը նշեց, որ ՀՅԴ-ն դեմ կքվեարկի եւ հիշեցրեց ՔՕ 304 հոդվածի մասին ‘