‘Մինասյանը նշեց, որ ՀՅԴ-ն դեմ կքվեարկի եւ հիշեցրեց ՔՕ 304 հոդվածի մասին ‘

1312

ԱԺ արտահերթ նիստում ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից Արծվիկ Մինասյանը ելույթ ունենալով հայտարարեց, որ գազի համաձայնագիրը վնաս է Հայաստանի համար, քանի որ խոչընդոտելու է Հայաստանի զարգացմանը: parliamentarf.am-ի հաղորդմամբ, Մինասյանը նշեց, որ կառավարության կողմից այդպես էլ որևէ ողջամիտ բացատրություն չտրվեց, թե ինչպես է կուտակվել երեք հարյուր միլիոն պարտքը, որովհետև դրա մասին որևէ տեղեկատվություն չկա միջազգային աուդիտորական հեղինակավոր կազմակերպությունների հաշվարկներում, ինչպես նաև չտրվեց ողջամիտ պատասխան, թե ինչպես է որոշվել Հայռուսգազարդի քսան տոկոսի գինը: Պատգամավորի համոզմամբ` Գազպրոմին տրվում է լիազորություններ, որի շահերը չեն թողնելու, որ Հայաստանն իր շահերը առաջ մղեն, դրա վառ ապացույցը արևային էներգիայի ոլորտն է, որի զարգացումը ձեռնտու չի լինելու Գազպրոմին: «Եկել հիմա ասում եք, որ այլ տարբերակ չունեք, լավ տարբերակ չունեիք, գոնե այդ քսան տոկոսը նվեր չտայիք Գազպրոմին, որ նման կախվածության մեջ չընկնեիք: Գազպրոմը այլ շահեր ունի այլ երկրներում, հիմա ի՞նչ ենթարկվենք ու գործիք դառնանք մի որևէ մասնավոր ընկերության»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ այսօր ՀՀ էներգետիկ համակարգը ամենաանպատասխանատու վերաբերմունքին է արժանանում, որովհետև խախտելով սահմանդրություն ու օրենքները, առանց ԱԺ համաձայնության, պետական գույքը հանել է վաճառքի: «Բանակցեք նախագահի հետ, ՍԴ հետ, քանի ուշ չէ, որ հետևանքները ի վնաս Հայաստանի չլինեն, հակառակ դեպքում արդեն ուշ կլինի որևէ բան փոխելը»,- ասաց պատգամավորը: Ըստ Արծվիկ Մինասյանի, գազի համաձայնագիրը հակասում է Հայաստանի պետական շահերին, չի տալու որևէ շոշափելի արդյուքն ՀՀ և ՌԴ տնտեսության ինտեգրման հարցում, այլ հակառակը, այդ համաձայնագրով նսեմացվում է Հայաստանի դերն ու նշանակությունը: Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը դեմ է քվեարկելու այդ համաձայնագրին: Իր կողմից Արծվիկ Մինասյանը նշեց. «Գոյություն ունի Քրեական օրենսգրքի 304 հոդվածը, հիշեք դրա մասին»: 

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ն չի կարող որեւէ կերպ մասնակից լինել մի համաձայնագրի վավերացմանը, որն ուղղակի հարված է ՀՀ ինքիշխանությանը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Կոճակ սեղմողները քչություն են անում. Առաջարկում են քվեարկել երկուշաբթի’