‘Բնապահպանության նախարարությունը իրենց ներքին գործերին միջամտելու փորձ է որակել հիմնադրամների հայտարարությունը ‘

938

Բնապահպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասվում է. «Էլեկտրոնային լրատվամիջոցներում Վայրի բնության  հիմնադրամի տնօրեն Կարեն Մանվելյանի և Կովկասի Բնության Ֆոնդի ներկայացուցիչներ և Արման Վերմիշյանի կողմից տարածվել է հաղորդագրություն Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրության արդյունքների վերաբերյալ:

Հաղորդագրության մեջ ասվում է, թե հիմնադրամները բավարարված չեն մրցույթի արդյունքով և  դադարեցնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար նախատեսված ֆինանսավորումները: Նրանք միաժամանակ դիմում կամ պահանջում են նախարարից  չեղյալ հայտարարել կայացած մրցույթի արդյունքը և հայտարարել նոր մրցույթ:

Նախարարությունը կատարվածը գնահատում է որպես նրանց կողմից իրենց վերապահված  իրավասությունների գերազանցում և հիշեցնում է նրանց, որ նրանք ընդամենն այդ կազմակերպությունների գործակալներ են, նրանց կողմից վարձված վարձու աշխատողներ, և օժտված չեն  այդ կազմակերպությունների և նախարարության միջև հարաբերություններ վերանայելու իրավասությամբ:

Առաջիկայում նախարարությունը, անկախ մրցույթի հետ կապված հետագա զարգացումներից,  հանդես կգա համապատասխան գնահատականներով` կատարված հայտարարությունը գնահատելով նաև որպես  նախարարության ներքին գործերին միջամտելու անհաջող փորձ»:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում թոշակները չեն ավելացնի, քանի որ Հայաստանում չեն ավելացնում ‘
Հաջորդ հոդվածը‘Յասիր Արաֆաթի դին արտաշիրմել են ‘