‘Բողոքի զանգվածային ակցիաներ, հարձակումներ ոստիկանության բաժանմունքների վրա. Հորդանանում թանկացել են բենզինը և գազը ‘

598

Հորդանանի հյուսիսում գտնվող Իրբիդ քաղաքի ոստիկանության բաժանմունքներից մեկում զինված հարձակման հետևանքով 12 իրավապահ է տուժել, սպանվել է հարձակվողներից մեկը, հայտնում է France-Presse գործակալությունը:

Նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաև մայրաքաղաք Ամմանում, որտեղ զինված հարձակումից հետո մեկ ոստիկան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Իրբիդի և Ամմանի միջադեպերը տեղի են ունեցել Հորդանանում վառելանյութի կտրուկ թանկացման պատճառով բռնկված զանգվածային բողոքի ակցիաներից մեկ օր անց: Այսպես, բնական գազի գինը թանկացել է 53, իսկ բենզինինը՝ 12 տոկոսով: Կառավարությունն իր որոշումը բացատրում է բյուջետային դեֆիցիտով: Իսկ ընդդիմադիր իսլամիստները պահանջում են անհապաղ չեղյալ համարել թանկացումները՝ սպառնալով շարունակել լայնածավալ բողոքի ցույցերը և բոյկոտել ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2013 թ. հունվարին:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի ‘
Հաջորդ հոդվածը‘Պատրիս Էվրա. Սա մեծ նվաճում է’