‘Բրիազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ներկա կլինի ընդամենը 10 ֆուտբոլասեր Հայաստանից’

1013

Աշխարհը պատրաստվում է տարվա կարևորագույն միջոցառումներից մեկին` Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի 2014թվականի աշխարհի առաջնությանը: Միլիոնավոր զբոսաշրջիկներ կժամանեն Բրազիլիայի շուրջ 12 քաղաքներ` մասնակցելու աշխարհի առաջնության մրցախաղերին: Սակայն առաջնությանը Հայաստանից մասնակցող ֆուտբլասերների թիվը շատ փոքր է: «Ցավոք սրտի, Հայաստանից միայն 10 մարդ է դիմել մուտքի վիզա ստանալու համար, որոնցից երկուսը հաղթողներ են («Ամերիաբանկի» կազմակերպած մրցույթի-խմբ.) և մեկ կամավոր»,- հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»:

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է ռուսաստանցի հրապարակախոս և հեռուստահաղորդավար Սվյատոսլավ Բելզան’
Հաջորդ հոդվածը‘Կանադացի պատգամավորը օդանավակայանում մոռացել է ՆԱՏՕ-ի գաղտնի փաստաթղթեր’