‘Բրիտանական ոսկերիչները Swarovski քարերով զարդարված ոսկե iPhone են պատրաստել ‘

827

Բրիտանական Amosu Couture ոսկերչական տունը, որը մասնագիտացած է մոդյիկ էլեկտրոնային սարքերի անհատական մոդելների ստեղման գործում, iPhone 5-ի «լյուքս» տարբերակն է ստեղծել: Ըստ Lenta.ru-ի, ընկերությունը iPhone Gold Swarovski մոդելը «հարստացրել է» ամենաբարձր հարգի ոսկով, ընդ որում, կողային տարրերը եւ ղեկավարման կոճակը զարդարվել են Swarovski-ի 600 բյուրեղներով: Հեռախոսի արժեքը 5,8 հազար դոլար է, Amosu Couture-ը iPhone ունեցողներին նման լուծումներ առաջարկում է նաեւ 4,17 հազար դոլարով: Որպես նվեր՝ գնորդներին նաեւ հորթի կաշվից ֆուտլյար է առաջարկվում:  

Նշենք, որ iPhone 5-ի սովորական մոդելների գինը տատանվում է հազար դոլարի սահմաններում: Ակնկալվում է, որ Հայաստանում նոր սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի դեկտեմբերի 14-ին:

 

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի իշխանությունները պահանջում են անհապաղ դադարեցնել նստացույցը ‘
Հաջորդ հոդվածը‘NASA-ի նախկին փորձագետները պատրաստվում են զբոսաշրջիկներ ուղարկել Լուսին’