Բրիտանիայի արքայական ընտանիքի կայքում ցավակցությունների գիրք բացվել

121

Հինգշաբթի օրը Եղիսաբեթ Երկրորդի մահվանից հետո Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի կայքում ցավակցությունների օնլայն գիրք է բացվել։

Բուքինգհեմյան պալատը սեպտեմբերի 8-ին հայտարարել է Եղիսաբեթ Երկրորդի մահը։

Մեծ Բրիտանիայի պատմության ընթացքում ամենաերկարը՝ յոթանասուն տարի և յոթ ամիս գահակալած թագուհին մահացել է 96 տարեկանում։

Նոր միապետ է դարձել նրա ավագ որդին՝ 73-ամյա Չարլզը, որը վերցրել է Կառլ III անունը։

Թագուհու մահվան կապակցությամբ, որը ձևականորեն պետության ղեկավարն էր 15 երկրներում, սեպտեմբերի 9-ից Մեծ Բրիտանիայում տասնօրյա սուգ է հայտարարվել։ Հուղարկավորության օրը կորոշվի մոտ ժամանակներս։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱշխարհի առաջնորդները ջերմությամբ են հիշում Եղիսաբեթ թագուհուն և հրաժեշտ են տալիս նրան
Հաջորդ հոդվածըԿառլ III՝ Մեծ Բրիտանիայի նոր թագավորը