‘Գազի համար գրեթե կրկնակի ավելի են վճարում, բայց չեն տաքանում (հարցում, տեսանյութ)’

1119

Հունվարի 13-ից հայաստանցիները կարող են տեղեկանալ նախորդ` դեկտեմբեր ամսվա կոմունալ ծառայությունների դիմաց գոյացած պարտքի չափը: iLur.am-ը փոքրիկ հարցում է կազմակերպել Երեւանի փողոցում` փորձելով տեղեկանալ` ինչ «արդյունքներ» են ստացել երեւանցիները: Հիմնական «ինտրիգն» այն է , որ դեկտեմբերին սկսվել է ջեռուցման սեզոնը, իսկ հիմնականում բնակարանները գազով ջեռուցող մեր քաղաքացիները ստիպված են վճարել նախորդ տարվանից ավելի թանկ գներով:

Ուշագրավ է, որ հարցվածների մեծամասնությունը նշում է, որ, չնայած ջեռուցման համակարգերն աշխատում են ամբողջ հզորությամբ, գազի ծախսի դիմաց վճարումները գրեթե կրկնապատկվել են (թեեւ վերջին թանկացումների արդյունքում գազի գինն ավելացել է շուրջ 20%-ով), բայց բնակարանների ջերմաստիճանը նախկին մակարդակի վրա պահել չի հաջողվում:  

Մանրամասները` տեսանյութում 

Նախորդ հոդվածը‘Որոտանի Կասկադը 2013-ին 13.7 %-ով կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունը’
Հաջորդ հոդվածը‘Խուզարկություններ Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության թուրքական ֆոնդում ‘