‘Գարեգին Նժդեհի դերակատարը ավտովթարի է ենթարկվել և չի մասնակցել ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսին’

1307

Համանուն ֆիլմում Գարեգին Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանը ավտովթարի է ենթարկվել:  Ֆիլմի պրեմիերան  նախատեսված է հունվարի 28-ին:

Այսօր՝ հունվարի 24-ին, Արտաշես Ալեքսանյանը պետք է մասնակցեր ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսին, սակայն տեղ չի հասել: Նա ավելի ուշ հեռախոսով պարզաբանել է, որ ավտոմեքենան շրջվել է՝ ավտոպատահարի ենթարկվելով, սակայն հայտնի չէ, թե ում էր պատկանում մեքենան:

Դերասանը մտադիր է եղել թեկուզ ուշացումով միանալ լրագրողների հետ հանդիպմանը:

«20-30 րոպեից կհասնեմ», — ասել է նա: Սակայն որոշ ժամանակ անց Արտաշես Ալեքսանյանը սկսել է չպատասխանել հեռախոսազանգերին: News.am-ի փոխանցմամբ՝ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում նոր կուսակցություն կստեղծվի’
Հաջորդ հոդվածը‘Իկեր Կասիլյասի ձեռքի վնասվածքը շատ ավելի լուրջ էր. Տեսանյութ’