‘Գարշահոտ եւ սառցակալած շքամուտքեր` Երեւանի կենտրոնում (լուսանկարներ)’

1891

Շահեն Պետրոսյանը Ֆեյսբուքում ուշադրություն է հրավիրել Երեւանի Սայաթ-Նովա-Չարենց փողոցների հատման կետում, Աֆրիկյանների պանդոկ ռեստորանի հարեւանությամբ գտնվող շենքի մուտքի վիճակին:

«Նկարներում պատկերվածը սառցակալած Նիագարա Ջրվեժը չի, այլ մեր սանիտարական գիտությունների դոկտոր՝ արհեստավարժ քաղաքապետի աշխատանքի արդյուքն է: Այս պատկերը Երեւան քաղաքի կենտրոնում է` Սայաթ-Նովա եւ Չարենցի փողոցների հատման կետում, Աֆրիկյանների պանդոկ ռեստորանի հարեւանությամբ: Կոյուղաջրերի գարշահոտը, նույնիսկ սառցակալած վիճակում, տարածվում է ամբողջ բակով մեկ: 2013թ դեկտեմբերի 25-ից այս վիճակն է: Քաղաքապետարանում միգուցե սպասում են, որ այս դալանում հերթական զոհը գրանցվի: Տարածքը գտնվում է նաեւ հանրային հեռուստատեսության գրասենյակի, ռադիոտան հարեւանությամբ, սակայն հանրայինը զբաղված է ապահով Հայաստանի մասին դիֆերամբներ հեռարձակելով: Մնում է ավելացնել` Կեցցե Մաքսային միությունը», — գրում է Շահեն Պետրոսյանը:

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայում բժիշկները հիվանդի ականջից ուտիճ են դուրս բերել ‘
Հաջորդ հոդվածը‘CNN-ի եւ Fox News-ի ղեկավարները միմյանց մեղադրել են լրատվական բիզնեսից դուրս գտնվելու մեջ’