‘Գիտնականների սխալի պատճառով Մարսում են հայտնվել Երկիր մոլորակի միկրոօրգանիզմներ ‘

1151

Сuriosity մարսախույզի նախապատրաստման աշխատանքների ընթացքում թույլ տրված սխալի պատճառով սարքի հետ միասին տիեզերական ճանապարհորդության են «մեկնել» Երկիր մոլորակի միկրոօրգանիզմներ, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:

NASA-ն ընդունում է, որ Сuriosity-ն տիեզերք է ուղարկվել կարանտինային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով: Այս պահին դժվար է կանխորոշել, թե ինչ հետևանքներ կունենա այս սխալը: Հավանական է, որ մանրէները դիմակայած չեն լինի ինն ամիս տևած ճանապարհորդությանը, սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ Երկիր մոլորակի շատ օրգանիզմներ ի վիճակի են գոյատևել նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում:

Այնուամենայնիվ, գիտնականները չեն կարծում, թե Մարսը Երկիր մոլորակի միկրոօրգանիզմներով բնակեցնելու հավանականությունը մեծ է, գրում է Росбалт լրատվական կայքը:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը Հայկ Քոթանջյանին «Երախտագիտության» մեդալ է հանձնել ‘
Հաջորդ հոդվածը‘Լիդինգտոն. Բրիտանիան սատարում է Մինսկի խմբի գործունեությանն ու ջանքերին ‘