‘ԼՂՀ նախագահը Հայկ Քոթանջյանին «Երախտագիտության» մեդալ է հանձնել ‘

971

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է հայկական գրատպության 500-ամյակին նվիրված «Շուշին՝ հայկական մշակույթի օջախ» միջազգային գիտական կոնֆերանսի մի խումբ մասնակիցների:

Ինչպես iLur.am-in տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից, հանդիպման սկզբում Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Հայկ Քոթանջյանին՝ ԼՂ Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար:

Նախագահ Սահակյանը գոհունակություն է հայտնել նման միջազգային գիտաժողովը Արցախում, հատկապես՝ Շուշիում անցկացնելու կապակցությամբ:

Երկրի ղեկավարը նշել է, որ գիտաժողովի ժամանակ քննարկվող թեմաները կարևոր են տարածաշրջանի պատմության, նրանում Արցախի և Շուշիի տեղի ու դերի ուսումնասիրման տեսանկյունից, ինչը մեծ հնարավորություն է տալիս հասկանալու ներկա իրավիճակը և հնարավոր զարգացումները:

Անդրադարձ է կատարվել նաև հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:

Նախորդ հոդվածը‘Սարգսյանը հանդիպել է Բորդյուժայի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Գիտնականների սխալի պատճառով Մարսում են հայտնվել Երկիր մոլորակի միկրոօրգանիզմներ ‘