‘Գլխավոր բանակցողը հրաժարական է տվել (լրացված)’

1565

Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Կարինե Մինասյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը:

Նշենք, որ Կարինե Մինասյանը ղեկավարում էր Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խումբը և, ըստ էության, գլխավոր բանակցողն էր: Ինչով է պայմանավորված Մինասյանի հրաժարականը այս պահին դժվար է ասել: Կարելի է նշել, որ Կարինե Մինասյանը լարված հարաբերությունների մեջ էր ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի (տամոժնու Գագո) հետ:

Հիշեցնենք նաև օրերս Աստանայում տեղի ունեցած միջադեպը, երբ Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին կարող է միանալ միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: 

 

Նախորդ հոդվածը‘Դավիթ Պետրոսյան. Քիչ թե շատ նորմալ ընտրություններ անցկացնող պետության մեջ իշխանության լեգիտիմ ճյուղեր միշտ էլ գոյություն ունեն’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ ցուցակից 21 հոգի ինքնաբացարկի դիմում է ներկայացրել’