‘Գողացել են Հովհաննես Պողոս 2-րդ պապի արյան նմուշով սրվակը ‘

704

Անհայտ չարագործները գողացել են Հովհաննես Պողոս 2-րդ պապի արյան նմուշով թեսթ սրվակը, որը պահվում էր իտալական եկեղեցիներից մեկում: Հայտնում է Agence France-Presse-ը: Մահացած Հռոմի Պապի արյամբ սրվակը պահվում էր Աբրուցիո լեռնային շրջանի Սուրբ Պետրոս եկեղեցում: Հայտնի է, որ Հովհաննես Պողոս երկրորդը հաճախ է եղել այնտեղ` դահուկ քշելու նպատակով, երբ դեռ ֆիզիկապես ակտիվ էր: Տարածքի ոստիկանությունը արդեն սկսել է որոնողական աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված են ավելի քան 50 աշխատակիցներ: Գողոնի արժեքը նաեւ պայմանավորված է նրանով, որ այն Հովհաննես Պողոս պապի արյան` պահպանված երեք նմուշներից մեկն էր:

Ակնկալվում է, որ այս տարվա ընթացքում պետք է կայանա 2005-ին մահացած Հովաննես Պողոս երկրորդի` Հռոմի կաթոլիկ եկեղեցու` Սրբերի շարքին դասելու արարողությունը: Այս պարագայում գողոնը էլ ավելի մեծ կրոնական արժեք կստանա:

 

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լիազորությունները հաստատվեցին’
Հաջորդ հոդվածը‘Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկը» կներկայացվի Կաննի կինոփառատոնի կինոշուկայում’