‘Գուրգեն Մարտիրոսյան. Հոկտեմբերին արձանագրվել է 1,2% գնաճ’

1114

Այս տարվա մինչև օգոստոս ամիսը նկատելի էր գնանկման միտում հանրապետության սպառողական շուկայում, մասնավորապես՝ ապրիլ-օգոստոս ամիսներին անընդմեջ արձանագրվել է գնանկում, և ընդհանուր գնանկումը նշված ամիսների ընթացքում կազմել է 4,8%, իսկ սեպտեմբերից արձանագրվել է գնաճ. սեպտեմբերին՝ 0,8%, հոկտեմբերին՝ 1,2%: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: 

«Պարենային ապրանքների ընդհանուր գնաճը կազմել է 2,1%, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,9%, ծառայությունների սակագներն աճել են 0,2%-ով», — նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ միայն երկու ապրանքային խմբերում է գնանկում գրանցվել՝ ձկնամթերքը և շաքարավազը: 

Մարտիրոսյանի խոսքով՝ սպառողական շուկայում մանրածախ գներն աճել են 3,4%-ով: Մասնավորապես, հացահատիկի գինը 2010 թվականի միջին տարեկան գների նկատմամբ աճել է 30,9%-ով, իսկ վերջին մեկ ամսում՝ հոկտեմբերին, հացահատիկի գինը սեպտեմբերի համեմատ աճել է 5,7%-ով:

Նախորդ հոդվածը‘Տ. Ուրիխանյան. Սեփական կարծիքդ մի պարտադրիր ուրիշներին’
Հաջորդ հոդվածը‘Երեք ընկերներ խելահեղ պարում են «Սենդի» փոթորիկի տակ (տեսահոլովակ) ‘