‘Գվատեմալայում մայաների ցեղի հնագույն գերեզմանոց է հայտնաբերվել (Լուսանկարներ)’

1586

Գվատեմալայի արևմուտքում հնագետները հայտնաբերել են մեր օրերում հայտնի ամենահին գերեզմանոցներից մեկը, որը պատկանում է մայաների ցեղին և դասվում է 770-510 թթ մ.թ.ա:

Գիտնականները կարծում են, որ դամբարանում թաղված է եղել հազարավոր տարիներ առաջ օլմենական և մայաների քաղաքակրթությունների խաչմերուկում ապրող առաջնորդի կամ կրոնական գործչի աճյունը:

Գերեզմանահորում ոսկորներ չեն հայտնաբերվել, հավանաբար, երկար տարիների ընթացքում հողի տակ մնալով, նրանք բոլորովին ոչնչացել են: Դամբարանից դուրս են բերվել թանկարժեք քարերով զարդարված բազմաթիվ իրեր, այդ թվում մարդկային ուրվագծով նեֆրիտե մի շքեղ մանյակ:

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Իմ կարծիքով՝ ԲՀԿ-ն պետք է հանդես գա սեփական թեկնածուով, և դա պետք է լինի Գագիկ Ծառուկյանը ‘
Հաջորդ հոդվածը’16-ամյա աղջիկը տնից դուրս է եկել և չի վերադարձել ‘