‘Գրոհ ոստիկանության վրա. Եգիպտոսում երրորդ պայթյունն է որոտացել’

896

Այսօր առավոտյան արդեն երրորդ պայթյունն է որոտացել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Գրոհի օբյեկտը կրկին իրավապահ մարմինների աշխատակիցներն են: Պայթյուններից հետո փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Ավելի վաղ մայրաքաղաքի ոստիկանության վարչության մոտ պայթեցվել էր ականապատ ավտոմեքենա, ինչի արդյունքում զոհվել է չորս մարդ, վիրավորվել 50-ից ավելին, փոխանցել է ИТАР-ТАСС-ը: Պայթյունի վայրում վեց մետրանոց ձագար է գոյացել: Վարչության շենքը նույնպես զգալիորեն վնասվել է: Տուժել է նաև դիմացի՝ Իսլամական թանգարանի շենքը, որը երկարամյա վերանորոգումից հետո վերջերս է վերաբացվել:

Որոշ ժամանակ անց ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել  Թահրիր հրապարակի մերձակա մետրոյի կայարանի անմիջական հարևանությամբ՝ ուժային կառույցների ավտոմեքենաների կողքին: Զոհվել է զինծառայող, վիրավորվել է ութ մարդ:

Քաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Դեռ երեկվանից ոստիկանության և բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ էին բերվել Կահիրե, քանի որ այսօր իսլամիստների զանգվածային ցույցեր էին տեղի ունենալու, փոխանցում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԼՂ հիմնախնդիրն ու Հայաստանի ժողովրդավարացումը Լ. Զուրաբյանի ընտրության համար ուղենիշ կծառայեն’
Հաջորդ հոդվածը‘Ռոսելի հրաժարականը, կամ ինչից հետո սկսեց խորտակվել կատալոնական «Տիտանիկը»’