‘Դամասկոսի հայաշատ թաղամասում խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել’

623

Այսօր վաղ առավոտյան Դամասկոսի հայաշատ թաղամասերից մեկում երկու ականապատ մեքենա է պայթել, ինչի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել, հայտնում է BBC լրատվական ծառայությունը:

Դեպքը տեղի է ունեցել Դամասկոսի Ջարաման թաղամասի Գլխավոր հրապարակում: Պայթյունի ալիքը վնասել է շրջակա շինությունները և մոտակայքում գտնվող մեքենաները:

Ականապատ ավտոմեքենաների պայթյունին հետևել են մի քանի մանր պայթյուններ հարևան թաղամասերում: Ըստ սիրիական SANA լրատվական գործակալության՝ ահաբեկչությունների շարքը իրականացվել է «Ալ-Քաիդա» խմբավորման և «Ան-Նախդա» իսլամիստական կուսակցության անդամների կողմից:

Սիրիայում մոտ մեկուկես տարի շարունակվող ռազմական բախումների հետևանքով 40 հայ է զոհվել: Մոտ 200 հայկական ընտանիք լուրջ նյութական վնասներ է կրել: Բացի այդ՝ մոտ մեկ տասնյակ հայեր անհայտ կորած են համարվում, հայտնում է սիրիահայության «Ազատ հայ» կազմակերպությունը:

Նախորդ հոդվածը‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Տուժողի իրավահաջորդ չճանաչելը խախտում է ՀՀ քրեական դատավարական նորմերը’
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ են ուշանում հրաժարականները’