‘Դատարանը բավարարել է Արգիշտի Կիվիրյանի դիմումը’

832

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարել է Արգիշտի Կիվիրյանի դիմումը: Դատարանը որոշել է վերացնել Կիվիրյանի պնդմամբ՝ իր հանդեպ բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը և հիշեցնում, որ Արգիշտի Կիվիրյանը բողոքարկել էր անցած տարվա օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտից իրեն բերման ենթարկած ոստիկանների կիրառած բռնությունների համար քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը:

Սեպտեմբերի 28-ին Հատուկ քննչական ծառայության քննիչ Լյովա Մելքոնյանը մերժել էր հրապարակախոսի դիմումը՝ քրեական գործ չհարուցելով նրա դեմ բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ: Արգիշտի Կիվիրյանն այդ որոշումը բողոքարկել էր, գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը հոկտեմբերի 17-ին մերժել էր նրա դիմումը, և Կիվիրյանը դիմել էր դատարան:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը 5 տարվա ընթացքում գնել է ավելի քան 12 մլն դոլարի ավտոմեքենա (ցանկ)’
Հաջորդ հոդվածը‘Սամիզդատի և համացանցի համեմատությունը Տ. Պասկևիչյանի փաստավավերագրական ֆիլմում ‘