‘Դատարանը որոշել է Վարդան Պետրոսյանի ձերբակալման գործով դատաքննությունը դռնփակ անցկացնել’

738

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում է կայացրել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշման բողոքարկման քննության ողջ ընթացքն անցկացնել դռնփակ դատական նիստում:

Դերասանի շահերի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում սա բացահայտ օրենքի խախտում է համարել:

«Քրեական դատավարությունը սահմանում է այն դեպքերը, որոնց ժամանակ քրեական գործը կարող է քննվել դռնփակ: Ինչու՞ է օրենքը հստակ սահմանում այդ դեպքերը, որովհետև դա մարդու բացառիկ իրավունքն է՝ իր գործը դռնբաց քննելու: Իսկ այդ դեպքերը սահմանվում են, որպեսզի զերծ պահեն դատավորների, պետական մարմինների կողմից չարաշահումներ թույլ տալը»,-ասել է Նիկոլայ Բաղդասարյանը:

 Մանրամասն

 

Նախորդ հոդվածը‘Հունվարի 13-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 407.75 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Սիրիական ընդդիմությունն ուշացնում է պատասխանը’