‘Դել Պիերո. «Լիվերպուլ» չէի կարող տեղափոխվել ողբերգության պատճառով’

714

Իտալիայի հավաքականի եւ «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն պատմել է, թե ինչու է այս աշնանը պայմանագիր ստորագրել ավստրիալական «Սիդնեյ» ակումբի հետ, այլ ոչ թե «Լիվերպուլի», որը ցանկանում էր իր շարքերում տեսնել իտալացուն:

 «Ինչո՞ւ ես ասացի «ոչ» «Լիվերպուլին»: Բանակցությունները «Սիդնեյի» հետ արդեն ընթանում էին, բայց ես այն ժամանակ դեռ մտածեցի այն մասին, թե ինչ է տեղի ունեցել «Էյզել» մարզադաշտում: «Յուվենտուսն» ու «Լիվերպուլը» կարողացան վերականգնել իրենց հարաբերություները, բայց շատերի համար այդ ողբերգությունը խորը հետք թողեց: Շնորհակալ եմ բոլոր այն ակումբներին, ովքեր ցանկանում էին ինձ ձեռք բերել»,- Դել Պիերոյի խոսքն է մեջբերում Mirror.co.uk-n:

Հիշեցնենք, որ 1985 թվականի մայիսի 29-ին բելգիական «Էյզել» մարզադաշտում Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ «Յուվենտուս» — «Լիվերպուլ» հանդիպման ժամանակ իտալացի եւ անգլիացի երկրպագուների միջեւ բախումների պատճառով մարզադաշտի տրիբունաներից մեկի հենապատը փլուզվեց, որի արդյունքում զոհվեց 39 մարդ:

Նախորդ հոդվածը‘Gallup. Արդար ընտրություներին ամենից քիչ հավատում են Հայիթիում, Մոնղոլիայում եւ… Հայաստանում ‘
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի հայ համայնքը խոստանում է աջակցել իշխող ուժին՝ Մեծ Եղեռնը ճանաչելու խոստման դիմաց ‘