‘Gallup. Արդար ընտրություներին ամենից քիչ հավատում են Հայիթիում, Մոնղոլիայում եւ… Հայաստանում ‘

924

Հայաստանը ընտրությունների արդարությանը ամենաքիչը հավատացող երկրների եռյակում է: Այդ են վկայում Gallup-ի 2011թ 125 երկրներում հարցումները։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ամենաքիչը ընտրությունների արդարությանը հավատում են Հայիթիում` կանանց ընդամենը 7 եւ տղամարդկանց 12 տոկոսը: 
Հայիթիից մի փոքր բարձր են Մոնղոլիայի արդյունքները, այնուհետեւ արդեն Հայաստանն է, որտեղ կանանց 13 տոկոսն է հավատում, որ ընտրություններն արդար են անցնում, տղամարդկանց` 12 տոկոսը. Հայաստանում կանայք, հակառակ ընդհանուր միտումի, ավելի լավատես են, քան տղամարդիկ:

Հարեւան Վրաստանում կանանց 41, իսկ տղամարդկանց 44 տոկոս է հավատում արդար ընտրություններին, իսկ Ադրբեջանում՝ կանանց 54, իսկ տղամարդկանց 58 տոկոսը: Gallup-ը հարկ է համարում նշել, որ որոշ ավտորիտար երկրներում հարցման արձանագրած վստահության բարձր ցուցանիշները կարող են պայմանավորված լինել վախի մթնոլորտով, եւ բացառված չէ, որ հարցվածները անկեղծ չեն պատասխանել։

Gallup-ը յուրաքանչյուր երկրում հարցում է անցկացրել 1000 հոգու շրջանում։

 

Նախորդ հոդվածը‘Հայ ազգային կոնգրեսի օրենսդրական նախաձեռնությունը ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Դել Պիերո. «Լիվերպուլ» չէի կարող տեղափոխվել ողբերգության պատճառով’