‘
Հեռուստադիտողները ԱՄՆ նախագահի թեկնածուների միջև կայացած հերթական հեռուստաբանավեճի հաղթող են ճանաչել գործող նախագահ Բարաք Օբամային, հայտնում է CNN հեռուստաալիքը ։
Սա հեռուստաբանավեճում դեմոկրատների տարած առաջին հաղթանակն է։ Նախորդ՝ հոկտեմբերի 3-ին և 12-ին կայացած բանավեճերի ժամանակ հաղթել են հանրապետական նախագահի թեկնածու Միթ Ռոմնին և փոխնախագահի թեկնածու Փոլ Ռայանը։
«Օբամայի ելույթը հավանել է հեռուստադիտողների 46%-ը, իսկ Ռոմնիի օգտին քվեարկել է 39%-ը»,- նշում է հարցումն իրականացրած հեռուստաընկերությունը։
Հերթական բանվեճը տեղի է ունեցել Հեմփսթեդուն (Նյու Յորք նահանգ) և անցկացվել էչկողմնորոշված 82 ընտրողների հարցերի պատասխանի ձևաչափով:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին։
Աղբյուրը՝ РИА Новости
Լուսանկարը՝ REUTERS/ Jim Young
‘