‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀԾԿՀ-ն քվեարկության դրեց էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, եւ հանձնաժողովի բոլոր հինգ անդամները որոշումն ընդունեցին «միաձայն»:
Ստորեւ ձեզ ենք ներկայացնում հոսանքի թանկացմանը կողմ քվեարկած ՀԾԿՀ բոլոր հինգ անդամների լուսանկարները եւ կենսագրությունները: Պետք կգա:
ՌՈԲԵՐՏ ՆԻԿՈԼԱՅԻ ՆԱԶԱՐՅԱՆ
Պաշտոնը
2003թ.-ի հուլիսի 1-ից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ:
Ծննդյան տարեթիվը
26 հունիսի, 1956թ. Երևան:
Կոչումները
Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բնության և հասարակության մասին Գիտությունների Միջազգային Ակադեմիայի իսկական անդամ:
Պետական և այլ պարգևներ
ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր
Կրթությունը
1978թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը` «Ինժեներ-շինարար» մասնագիտությամբ,
1973թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 46 դպրոցը,
ՇԻՐԱԶ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Պաշտոնը
2011թ-ի հոկտեմբերից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Ծննդյան տարեթիվը
18 հունվարի, 1954թ. Վրաստան։
Կոչումները, գիտական աստիճանը
Տնտեսագիտության թեկնածու։
Կրթությունը
1976թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը` տնտեսագետ-մաթեմատիկոս որակավորմամբ։
ՍԱՄՎԵԼ ՌՈԲԵՐՏԻ ԱՐԱԲԱՋՅԱՆ
Պաշտոնը
2001թ-ի օգոստոսից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
Ծննդյան տարեթիվը
27 հոկտեմբերի, 1970թ. Երևան։
Կրթությունը
1996թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` իրավագետի որակավորմամբ։
ՄՈՒՇԵՂ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԿՈՇԵՑՅԱՆ
Պաշտոնը
2005թ-ի հունիսից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
Ծննդյան տարեթիվը
14 մայիսի, 1960թ. ք.Երևան։
Կրթությունը
1982թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ինժեներ-շինարարի որակավորմամբ։
ԱՐԹՈՒՐ ՌՈՒԲԵՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Պաշտոնը
2011թ-ի հոկտեմբերից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
Ծննդյան տարեթիվը
12 սեպտեմբերի, 1957թ. ք.Երևան։
Պետական և այլ պարգևներ
ՀՀ վարչապետի շնորհակալագիր:
ԼՂՀ կառավարության պատվոգիր:
Կրթությունը
1979թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ճարտարագետ — էներգետիկ որակավորմամբ։
‘