‘Դեսպան. ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ մրցակցություն չկա ‘

616

Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ որեւէ մրցակցություն չկա: NEWS.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա սեմինարի ընթացքում մի խումբ լրագրողների հետ զրույցում այսօր՝ նոյեմբերի 5-ին, հայտնել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

«Մենք շատ սերտ համագործակցում ենք հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում», — ընդգծել է դեսպանը:

«ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ մրցակցություն չկա: Սառը պատերազմն ավարտվել է: Ռուսաստանն ԱՄՆ-ի գործընկերն է, եւ ես մրցակցութան պատճառ չեմ տեսնում: Ոչ միայն Ռուսաստանը, այլեւ ՀԱՊԿ մյուս գործընկերները նաեւ ՆԱՏՕ-ի գործընկերներն են», — նշել է ամերիկացի դիվանագետը:

Ըստ նրա` Հայաստանը նեկայումս մի քանի ուղղությամբ զարգացնում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը` խաղաղարարական  գործունեություն եւ  բարեփոխումներ կատարելով պաշտպանական բնագավառում: 

Նախորդ հոդվածը‘Բժշկական սարքավորումներ եւ դեղորայք՝ Ղարաբաղին ‘
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր ‘