‘Արամ Մանուկյան. Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր ‘

1052

«Մարտի 1-ի համար մեղավոր է Ռոբերտ Քոչարյանը, ում հրահանգով է եղել, և մեղավոր են նրան աջակցող ուժերը, իսկ իրականացնողները բոլորիս հայտնի են: Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր»: ilur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանի փոխանցմամբ՝ այդ օրերին ինքն ակտիվ կապերի մեջ է եղել միջազգային կառույցների հետ, օրինակ՝ այդ օրն իր ասուլիսին մասնակցել է  ԵՄ-ի 23 դեսպան: Իսկ Ռոբերտ Քոչարյանը, ըստ Մանուկյանի, չի լսել նույնիսկ եվրոպացիներին: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում կորած երեխային փնտրող ուղղաթիռը վթարի է ենթարկվել ‘
Հաջորդ հոդվածը‘Պետբյուջեից 436 միլիոն դրամ կտրամադրվի՝ Մեքսիկայում, Կոնգոյում և Ինդոնեզիայում դեսպանատներ կառուցելու համար’