‘Դիեգո Մարադոնա. Պատրաստ եմ «Նապոլիում» փոխարինել Մացարիին’

870

Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Gazzetta dello Sport-ի հետ զրույցում խոստովանել է, որ մտադիր է շարունակել մարզչական գործունեությունը:

«Իմ երազանքը, ինչպես եւ շատերի մոտ, «Նապոլիի» մարզչական նստարանին տեղ զբաղեցնելն է, սակայն այժմ այնտեղ պետք է աշխատանքը հանգիստ շարունակի Վալտեր Մացարին, որը հսկայական գործ է արել: Նկատի ունեմ, որ այժմ եւ «Ռոման», եւ «Ինտերը» հետաքրքրված են Մացարիի ծառայություններով: Միգուցե, երբ նա հեռանա… Ես կվերադառնամ Արգենտինա եւ կսպասեմ իմ հնարավորությանը Նեապոլում»:

Հիշեցնենք, որ Մարադոնան երկար տարիներ հանդես է եկել «Նապոլիում» եւ թիմի հետ երկու անգամ նվաճել Իտալիայի չեմպիոնի կոչումը:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում երեք միլիոն ապօրինի ներգաղթյալ կա’
Հաջորդ հոդվածը‘Amnesty International-ը ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն Նոբելյան մրցանակակիր Լյու Սյաոբոյի’