‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան նոյեմբերի վերջին’

625

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Մորնինգսթարը դրական է գնահատել խմբի աշխատանքների ակտիվությունը հատկապես վերջին մի քանի շաբաթների կտրվածքով:

«Նոյեմբերյան այցելության շրջանակներում համանախագահները կքննարկեն իրենց հետագա անելիքները, որոնք կարող են մեծ նպաստ ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Հուսով ենք, որ այդ առաջընթացն իսկապես տեղի կունենա»,- ասել է դեսպանը Trend գործակալությանը:

Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական կայքը համանախագահները կայցելեն տարածաշրջան նոյեմբերի վերջին:

Նախորդ հոդվածը‘Պաղեստինը նոյեմբերի 29-ին կփորձի անկախանալ ՄԱԿ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘Երկկողմ համաձայնագիր ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև’