‘Պաղեստինը նոյեմբերի 29-ին կփորձի անկախանալ ՄԱԿ-ում ‘

841

Պաղեստինի Ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ում քվեարկության է դրվելու Պաղեստինյան Ինքնավարությանը պետության կարգավիճակ շնորհելու հարցը:

Մահմուդ Աբասի խոսքերով՝ Բարաք Օբաման նոյեմբերի 11-ին իր հետ ունեցած հեռախոսազրույցքում հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները դեմ է արտահայտվելու Պաղեստինի նախաձեռնությանը: Բացի այդ՝ Աբասը նշել է, որ Իսրայելի պաշտոնական անձինք բազմիցս սպառնացել են անկախացման հարցը ՄԱԿ-ում բարձրացնելու դեպքում «պատժամիջոցներ կիրառել» Պաղեստինի նկատմամբ, գրում է France-Presse լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ 2011թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արդեն մեկ անգամ դիտարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի անդամի կարգավիճակ շնորհելու հարցը: Այդ ժամանակ Անվտանգության խորհրդի անդամներն այդպես էլ չկարողացան որևէ հայտարարի գալ այդ հարցի շուրջ:

Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ամեն կերպ փորձում է տապալել Պաղեստինի բոլոր նախաձեռնությունները՝ պնդելով, որ նման հակամարտությունները կարգավորվում են միայն ուղիղ երկկողմանի բանակցությունների միջոցով:

Նախորդ հոդվածը‘«Հարավկովկասյան երկաթուղի»-ն փոփոխություններ է կատարել տոմսերի վերադարձման կարգում’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան նոյեմբերի վերջին’