‘Եգիպտոսը թույլ չի տվել Թուրքիայի վարչապետին այլցելել Գազայի հատված’

623

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի սկզբին նախատեսված այցը Գազայի հատված հետաձգվել է, հաղորդել է The Times of Israel-ը՝ հղում անելով եգիպտական ԶԼՄ-ներին: Նրանց տվյալներով՝ եգիպտական իշխանությունները հրաժարվել են Էրդողանին ընդունել իրենց տարածքում, մինչդեռ Թուրքիայի վարչապետը Գազայի հատվածում կարող է հայտնվել միայն Եգիպտոսի կողմից: Առայժմ Էրդողանի այցի հետաձգումը պաշտոնապես չեն հաստատել ոչ Թուրքիան, ոչ Եգիպտոսը և ոչ էլ պաղեստինյան իշխանությունները: Թուրքիայի վարչապետի այցի մասին նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարվա գարնանաը, երբ Եգիպտոսի նախագահը դեռ «Մուսուլման եղբայրների» օգնությամբ իշխանության եկած Մոհամեդ Մուրսին էր: Մուրսիի պաշտոնանկությունը Թուրքիան անվանեց ոչ օրինակարգ և Եգիպտոսի իշխանություններին մեղադրեց ի պաշտպանություն տապալված նախագահի կազմակերպված ակցիաների մասնակիցների նկատմամբ Եգիպտոսի իշխանությունների կողմից զենքի կիրառումը, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Բնակիչները թույլ չեն տալիս Ֆլեշի Բարսեղին իրենց բակում շենք կառուցել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Բենիամին Նեթանյահու. «Իրանի նախագահը նոր անուն ունի, սակայն վարչակարգի մտադրությունները չեն փոխվել»’