‘Բենիամին Նեթանյահու. «Իրանի նախագահը նոր անուն ունի, սակայն վարչակարգի մտադրությունները չեն փոխվել»’

862

Իսրայելի իշխանությունները թերահավատորեն են դիմավորել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնակալության վերաբերյալ նորությունը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքը ոչ մի լավ բան չի ակնկալում Ռոհանիից: «Նախօրեին Իրանի նախագահը հայտարարել էր, թե Իսրայելը վերք է իսլամի մարմնի վրա: Իրանի նախագահը նոր անուն ունի, սակայն վարչակարգի մտադրությունները չեն փոխվել: Իրանի՝ միջուկային ծրագիրը զարգացնելու, միջուկային զենք ունենալու և Իսրայելը ոչնչացնելու ցանկությունը սպառնալիք է՝ ուղղված ոչ միայն մեզ և Մերձավոր Արևելքին, այլև ողջ աշխարհին: Ուստի մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դա թույլ չտանք»:

Ուրբաթ օրը Թեհրանում կայացած երթի ընթացքում, որը նվիրված էր Երուսաղեմի՝ Իսրայելի վերահսկողության տակ անցնելու տարեդարձին, իրանցիները վանկարկել են «Մա՛հ Իսրայելին», իսկ Ռոհանին էլ խոսել է «արյունահոսող վերքի» մասին, որն անհանգստացնում է իսլամական աշխարհին: Ավելի ուշ Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ Ռոհանին նկատի չի ունեցել Իսրայելը, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսը թույլ չի տվել Թուրքիայի վարչապետին այլցելել Գազայի հատված’
Հաջորդ հոդվածը‘Ռոհանի. Բանակցություններ՝ հավասարը հավասարի հետ’