‘Եգիպտոսը խզում է հարաբերությունները Սիրիայի կառավարական ուժերի հետ ‘

712

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին հայտարարել է, որ խզում է հարաբերությունները Սիրիայի հետ, ինչպես նաեւ կոչ է արել «Համաս» շարժմանը չմիջամտել Սիրիայի գործերին: Հաղորդում է BBC-ն:

Եգիպտոսի նախագահը նաեւ կոչ է արել միջազգային հանրությանը առանց տատանման ոչ թռիչքային գոտի մտցնել Սիրիայի տարածքի վրա, որպեզի կառավարական օդուժը չկարողանա ռմբակոծել ապստամբներին:

Մուրսին հայտարարել է, որ Կահիրեում Սիրիայի դեսպանատունը կփակվի, իսկ Դամասկոսից հետ կկանչվի եգիպտացի` ժամանակավոր հավատարմատարը: Մինչ այդ Եգիպտոսն այս հարցում առավել զուսպ քաղաքականություն էր վարում` մնալով Մերձավոր Արեւելքի այն եզակի արաբական երկրներից մեկը, որը դե յուրե հարաբերություններ էր պահպանում սիրիական կառավարության հետ:

Մինչ այդ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ դատելով ԶԼՄ-ների հրապարակումներից` արեւմտյան երկրները լրջորեն քննարկում են Սիրիայի տարածքի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու հարցը, եւ այդ կապակցությամբ Patriot հակաօդային համակարգերի եւ ՆԱՏՕ-ի ինքնաթիռների տեղակայումը Հորդանանի տարածքում:

Ոչ թռիչքային գոտու հայտարարմամբ սկսվեցին ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները Լիբիայում, ինչը բերեց Մուամմար Կադդաֆիի ռեժիմի տապալմանը: 

Նախորդ հոդվածը‘Կիրակնօրյա խմբագրական. Էդ գլուխն անբուժելի հիվանդ է’
Հաջորդ հոդվածը‘Շնորհավորական նամակ Սի Ծինփինին. Արձակուրդային «պրիվե՜տ» ‘