‘Եգիպտոսում հայտնաբերվել է նախկինում անհայտ փարավոնի դամբարանը’

1014

Ամերիկացի  հնագետների խումբը հայտնաբերել է նախկինում անհայտ փարավոնի դամբարան, ով Եգիպտոսում իշխել է 3,7 հազար տարի առաջ: Այդ մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Դամբարանի պատին և սարկոֆագի վրա հայտանաբերվել են կարտուշներ՝ որոնց վրա փորագրված է եղել Սենեբկեա անունը: Սարկոֆագում եղել է փարավոնի կմախքը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ կենդանության օրոք փարավոնի հասակը կազմել է 185 սմ:

Հնագետները հայտանաբերել են նաև ծիսական սափորներ, որոնցում պահպանվել են փարավոնների օրգանները: Սակայն չեն եղել հանդերձյալ աշխարհի աստվածների արձանիկներ: Հնագետների կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ դամբարանը հեռավոր անցյալում թալանված է եղել: Դամբարանը հայտնաբերվել է Աբիդոս հնագույն քաղաքի տարածքում: Հայտանգործությունը կատարել է հետազոտողների նույն խումբը, որը 2014 թ. հունվարի սկզբին պարզել էր, որ ավելի վաղ Աբիդոսում հայտանբերված դամբարանը պատկանում է Սեբեկհոտեպ I-ին, ով համարվում է, այսպես կոչված՝ 13-րդ դինաստիայի հավանական հիմնադիրը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԳԴՀ-ն Արևմուտքին է վաճառել կալանավորների դոնորական արյուն’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ Կառավարությունը վճարեց ռուսական երկաթուղուն` ռուսական ռազմաբազային մատուցած ծառայությունների դիմաց’