‘Եգիպտոսում հրապարակել է հանրաքվեի առաջին փուլի արդյունքները. Ընդիմությունը դժգոհ է’

569

Եգիպտոսի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ «Ազգային փրկության ճակատը», պահանջում է անհապաղ քննություն սկսել՝ դեկտեմբերի 15-ին Եգիպտոսի սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղ գտած հազարավոր խախտումներն ի հայտ բերելու նպատակով, և նոր քվեարկություն կազմակերպել:

Մինչ այդ «Մուսուլման եղբայրները»  հրապարակել է հանրաքվեի արդյունքների սեփական հաշվարկը, համաձայն որի՝ ընտրողների 56, 6 %-ը կողմ է Մուհամեդ Մուրսիի առաջարկած՝ սահմանադրության ուղղումների փաթեթին, փոխանցում է Интерфакс լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ հանրաքվեի առաջին փուլը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին: Այդ օրը քվեարկել են մայրաքաղաքի և 10 նահանգների բնակիչները, իսկ դեկտեմբերի 22-ին իրենց դիրքորոշումը կարտահայտեն երկրի մնացած շրջանները: Հանրաքվեի առաջին փուլի պաշտոնական արդյունքները կհրապարակվեն միայն 2-րդ փուլի ավարտից հետո:

Նախորդ հոդվածը‘Բարաք Օբաման խոստովանել է, որ ԱՄՆ-ն բավականաչափ ջանքեր չի գործադրում երեխաների անվտանգության ապահովման համար’
Հաջորդ հոդվածը‘Մադրիդցիների «սեւ» օրը, «Բարսելոնայի» համերգը, Մեսիի 90-րդ գոլը, Կասիլյասի հետին միտքը’