‘Եգիպտոսում ցուցարարները պահանջում են ընդունել շարիաթի նորմերը’

624

Հարյուրավոր ծայրահեղ իսլամիստներ ուրբաթ դուրս են եկել ԿԱհիրեի Թահրիր հրապարակ՝ պահանջելով Եգիպտոսում պահպանել շարիաթի (իսլամական իրավունքի) կանոնները, հղում անելով տեղի «Ալ-Ախրամ» թերթին, հայտնում է Interfax-ը: «Ժողովուրդը պահանջում է հետեւել շարիաթին: Խնդիրների լուծումն իսլամի մեջ է» վանկարկել են ցուցարարները , որոնցից շատերը ձեռքներին Եգիպտոսի դրոշներ ունեն:

Հրապարակի վրա հավաքվել են շուրջ 22 իսլամիստական խմբավորումների ներկայացուցիչներ: Մինչեւ Թահրիրում հավաքվելը, նրանք քայլերթով անցել են Կահիրեի կենտրոնական փողոցներից մեկով:

Իսլամիստական խմբավորումները պնդում են, որ շարիաթը սահմանադրորեն հաստատվի որպես Եգիպտոսի հիմնական օրենսդրական ակտ: 

Նախորդ հոդվածը‘Լեհ դագաղագործը մերկ մոդելներով հագեցած գովազդով հարուցել է եկեղեցու զայրույթը ‘
Հաջորդ հոդվածը‘Նոր iPad-mini-ի շնորհանդես-վաճառքը Նյու Յորքում «Սենդիի» պատճառով անշուք է ստացվել’